«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Միգրացիոն ճգնաժամը» Եվրոպայում երկար հանդուրժել չեն պատրաստվում»

«Միգրացիոն ճգնաժամը» Եվրոպայում երկար հանդուրժել չեն պատրաստվում»
16.09.2015 | 12:06

Ֆրանսիական «Շառլի Հեբդո» խմբագրությունում ահաբեկիչների իրականացրած ողբերգությունը աշխարհը դատապարտեց ու սգաց: Թուրքիայի ափերում խեղդված սիրիացի երեքամյա փոքրիկը, ով շարժել էր նույնիսկ քաղաքական խստադեմ պաշտոնյաների խիղճը, տառացիորեն ցնցել աշխարհը, ծաղրի թիրախ դարձավ «Շառլի Հեբդո»-ի համար:
Ինչո՞ւ ենք մեղադրում ահաբեկիչներին: Որովհետև հարցերը պետք է լուծել ոչ թե բռնության, այլ միջմշակութային երկխոսությա՞ն միջոցով: Ի վերջո ամեն մեկը պայքարի իր զենքն ունի, ազատություն ասվածի սեփական գիտակցումը: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ`սպանե՞լը, թե՞ ծաղրելը:
Արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցի`խնդիրը աշխարհաքաղաքական լուրջ հիմքե՞ր ունի, թե՞ գործ ունենք ընդամենը տարբեր մշակույթների բախման հետ: Արաբագետի կարծիքով` առկա հիմնախնդիրը միաժամանակ նշված երկու պարագաների անխուսափելի սինթեզի հետևանք է. «Մերձավոր Արևելքում վերջին մի քանի տարիներին ծավալվող քաղաքական գործընթացները, որոնք իրենց ներկա մասշտաբներին հասան նաև Արևմուտքի թեթև ձեռքով՝ նույն արևմտյան բարձրագույն արժեքները համընդհանուր դարձնելու գաղափարական հիմնավորմամբ, և որոնց հետևանքները ողբերգական են տարածաշրջանի տեղաբնիկ մի շարք ժողովուրդների համար, այսօր իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում ամբողջ աշխարհի, իսկ շատ ավելի էականորեն՝ Արևմուտքի և Եվրոպայի համար: Ավելի առարկայական՝ ի՞նչ է տեղի ունենում այսօր: Տարաբնույթ պատճառներով և նպատակներով դեպի Հին մայր ցամաք են ընթանում մարդկանց զանգվածային և, պայմանականորեն, անկառավարելի հոսքեր, որոնք իրենց ներկա չափերով՝ մի քանի հարյուր հազարներով, հազիվ թե շատ լուրջ քաղաքակրթական, սոցիալ-տնտեսական, գուցե նաև՝ անվտանգային հիմնախնդիրներ առաջացնեն Եվրոպայի համար»: Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ`ամբողջ խնդիրն այն է, որ առկա աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում երևույթն ակնհայտ աճման միտումներ ունի. «Միայն մեկ օրինակ՝ Գերմանիայի Բրեմենի համալսարանի ցմահ պրոֆեսոր, հայտնի սոցիոլոգ Գունար Հայնզոնի հաշվարկներով, որոնք, ի դեպ, իրականացվել են դեռևս 2009 թ. ստեղծված իրավիճակի պայմաններում, այսինքն՝ մինչև «արաբական գարնան» առաջացրած արհավիրքները, մինչև 2050 թ. դեպի Եվրոպա կձգտի Աֆրիկայի և Միջին Արևելքի երկրների մոտ 950 մլն քաղաքացի, այսինքն՝ Եվրոպայի ներկա բնակչության թվաքանակից մոտ 440 միլիոն ավելի: Եզրակացություն արեք ինքներդ»:
Մյուս կողմից՝ արաբագետը նկատում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները բոլոր արժեքներից բարձրագույնը հռչակած եվրոպացիները թեկուզ արտաքուստ դեռևս ակնհայտ և զանգվածային ընդվզման չեն գնում ընդդեմ «միգրացիոն ճգնաժամի», բայց փախստական դարձած, մահմեդական, անմեղ մանկան մահվան փաստը ծաղրանկարների միջոցով մատուցելու իրողությունը խոսում է այն մասին, որ Եվրոպայում չեն պատրաստվում երկար հանդուրժել առկա իրավիճակը և դրա՝ անվիճելիորեն խորացման հեռանկարը: «Իսկ առավել զանգվածային գործընթացների պատճառ կարող են դառնալ ոչ թե սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, այլ անվտանգային իրավիճակի խախտմանն ուղղված անգամ սահմանափակ գործողությունը, որի հիմքում կլինեն իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները»,- եզրահանգեց Արմեն Պետրոսյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ